▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիփան Փաշինյանի փորձարկումը. ՖԲ իր էջում լուսանկար է տեղադրել, եւ րոպեներ անց դրա շուրջ հորինված լուր է հրապարակվել

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել եւ անդրադարձել մամուլում ստի և կեղծիքի տարածման ծիծաղելիության աստիճանին:

Նա նշում է, որ մի քանի օր է՝ մամուլում նյութ են գովազդում՝ իբրև ինքն ու Սյունիքի գործարարներից մեկը կազմակերպել են Քաջարանի դեպքերը:

«Երեկ նոր թափ առավ այդ չորացած «աղբյուրներից» ստացված լուրը:
Այսօր սրճարաններից մեկում ես և իմ գործնկերներ Տիգրան Կարապետյանը եւ Արեն Մկրտչյանը սուրճ խմելու ժամանակ քննարկում էինք մամուլի ստի և կեղծիքի տարածման ծիծաղելիության աստիճանը և որոշեցինք թեստ անել»,- նշել է Փաշինյանը:

Պատգամավորն առաջարկել է նկարվել երեքով և տեղադրել «Ֆեյսբուքում». «Հետո սպասում ենք՝ տեսնենք՝ ինչքան ժամանակ հետո ձեզ հայտնի կայքերից մեկը կգրի, որ Տիգրան Կարապետյանն էլ կապ ունի Քաջարանի դեպքերի հետ»,- առաջարկել է պատգամավորը:

Պարզվում է՝ վատ արդյունքներ չեն եղել: Նշվում է, որ մոտ 40 րոպեից հայտնվել է այդ «սենսացիոն լուրը» կայքերց մեկում:

«Կայքի անունը միտումնավոր չեմ նշում՝ այն չտարածելու համար»,- գրել է նա եւ հավելել.

«Ստով և կեղծիքով, ամբողջ պետական լծակներով և դիկտատուրայով չկարողացաք իշխանություն պահել: Հիմա ինչ նպատակով էլ այսքան կեղծիք եք լցնում դաշտ՝ տրամաբանորեն դատապարտված է ձախողման:

Սիսակ Գաբրիելյանն էլ կապ ունի, նշանակվելու է ԶՊՄԿ-ի տնօրեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին