▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիպիլն արժանացել է «Սփյուռքի լավագույն երգչուհի» մրցանակին

Մայիսի 11-ին՝  ԱՄՆ-ի Փալմ Սփրինգս քաղաքում տեղի  ունեցած   «World Armenian Entertainment  Awards»  մրցանակաբաշխության ժամանակ պոլսահայ երգչուհի Սիպիլ Փեքթորոսօղլուն  արժանացել է  «Սփյուռքի լավագույն երգչուհի» մրցանակին:

Երգչուհին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր տպավորությունների մասին.

«Մրցանակաբաշխությունը Փալմ Սփրինգսի  «The  show» սրահում էր: Ներկայացրեցի «Ադանայի ողբը» երգը: Ինձ ընկերակցեցին  «Gevorkian Dance Academy»  խմբի  պարուհիները: Շատ հուզված եմ և շատ ուրախ: Մրցանակն ինձ համար շատ մեծ արժեք ունի: Ուրախ և հպարտ եմ, որ կարողացա կարճ ժամանակում ձայնս լսելի դարձնել: Հուսամ՝ Աստված ինձ նոր հաջողությունների արժանի կդարձնի»:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին