▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրահարվել եմ այս տղային, չնայած որ ես էլ եմ տղա

Ուզում եմ մի հետաքրքիր երիտասարդի մասին գրել, ում հանդիպեցի յութուբյան հերթական թափառումներիս ժամանակ: Նրա անունը Ֆելիքս է, Ֆելիքս Ղարիբյան: Նա «X factor»-ում էր հանդես գալիս ու քիչ առաջ ցավով իմացա, որ այս շաբաթ դուրս է մնացել այն խմբի հետ միասին, որում հանդես էր գալիս: Ֆելիքսը Թեհրանից է, բայց կյանքի վերջին 6 տարին անցկացրել է Հնդկաստանում և ուսանել է այնտեղ: 
Հրաշալի երիտասարդ է Ֆելիքսը, ժպտերես, բարի, նուրբ… միայն նրա արցունքներն էր պետք տեսնել, երբ երգում էր «Մայրիկ» երգը: Շատ հուզական ձայն ունի: Ազնավուրյան ելևէջներ ֆիքսեցի նրա տեմբռում: Ֆելիքսի ձայնը նույն հուզականությամբ թրթռում է երգելիս, ինչ Ազնավուրինը, ու դա հրաշալի է: 
Իսկ ինչպես երգեց «She» երգը: Բառերով ասելու չի: Մարմինս փշաքաղվեց: Սիրահարվել եմ այս տղային, չնայած որ ես էլ եմ տղա: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. Նրա տաղանդին եմ սիրահարվել ու նրա կերպարին:
Անկեղծ ասած International խմբին գնահատական չեմ ուզում տալ, բայց Ֆելիքսին կուզեի տեսնել սոլո կարիերայում: Կարծում եմ՝ իր բարի ժպիտով ու հոգեթով աչքերով, բարությամբ ու պարզությամբ Ֆելիքսը դեռ շատ սրտեր է նվաճելու: Միայն ձեռքբերումներ եմ մաղթում այս տղային: Վստահ եմ՝ շուտով նրա մասին դեռ շատ ենք լսելու:

Անդրե Կալյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին