«Գորիսում վախի մթնոլորտ է տիրում: Գորիսեցիները խուսափում են զրուցել իրենց քաղաքում պատահած ողբերգական դեպքի մասին, կարծիքներ հայտնել,-Գորիսից փոխանցել է hayeli.am-ի թղթակիցը:
Այնուամենայնիվ, լրագրողին հաջողվել է ինչ-ինչ մանրամասներ իմանալ Բուդաղյան եղբայրների մասին: Գորիսեցիները հիմնականում շատ դրական են արտահայտվել Բուդաղյանների մասին և պատմել են, որ Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյան եղբայրների հակամարտությունը սկսվել է 2009 թվականնին, երբ Ավետիք Բուդաղյանը առաջադրվել էր որպես քաղաքապետի թեկնածու:Այդ ընթացքում Գորիսում բոլորն էին զարմացել Ավետիք Բուդաղյանի ռիսկի վրա: Իսկ Ավետիք Բուդաղյանն այդ օրերին հեռախոսային հաղորդագրություններ է ուղարկել գորիսեցիներին` «Սիրելի գորիսեցիներ, չվախենաք: Ընտրեք նրան, ում ուզում եք: Ոչ մի բանից չվախենաք»:
Գորիսեցիները պատմել են, որ նա մեքենաներով գորիսեցիներին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ` համաքաղաքացիներին թեկուզ կարճաժամկետ աշխատանքով ապահովելու համար: