Սիրուշոն մեկ հարվածով երկու նապաստակ սպանեց: Այո: Սիրուշոն հարցազրույց է տվել, ու այդ մի հարզացրույցով նա կարողացավ միլիոններ խնայել իր մենահամերգի PR ակցիայի համար: Բացատրեմ՝ ինչի:
Նայեք, այս պահին ողջ հայությունը անհամբեր սպասում են Սիրուշոյի բալիկի նկարը կամ հենց բալիկին տեսնելուն (Դե ոմանք սպասում են, որ նյութերն իրար հետևից գրվեն այ սենց վերնագրով. «Էքսկլյուզիվ Սիրուշոյի բալիկը» ու էլ թե նյութի մեջ ինչ նկար է՝ կապ չունի, կարևորը վերնագիրն է, ոմանք էլ ուղղակի ուզում են տեսնել): Դե մեր Սիրուշո ջանն էլ բոլորի պորտը տեղը դրեց, բալիկի ցույց տալու հետ կապված նյութը բերեց կապեց մենահամերգի հետ ու պլծծծծծ....
Հեսա Սիրուշոյի հարցազրույցը, այն էլ բացառիկագույն հարցազրույցը բոլոր լրատվականները, չլրատվականները կտանեն կտարածեն, որի հիմնական վերնագիրը իհարկե կլինի. «Երեխայիս առաջին անգամ կտեսնեն մենահամերգիս. Սիրուշոյի բացառիկ հարցազրույցը», քանի որ մարդկանց ամենաշատը այդ հարցն է հետաքրքիր ու վերջ....
Այս պահից սկսած՝ բոլորը Սիրուշոյի մենահամերգին սպասելու են այնքան շատ, ինչքան կսպասեն մյուս տարվա ամառվա արձակոււրդին:
Բա՛ բա՛ սովորեք, այ սա կոչվում է PR պապայություն:
Անկախ Հայաստան ֆեյբուքյան էջ