ASEKOSE.am–ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի դերասան Գնել Ուլիխանյանը:
-Արդյո՞ք դերասան դառնալը մանկության երազանք է եղել:
- Ոչ, ամենևին էլ մանկության երազանք չի եղել: Ես երազել եմ ֆուտբոլիստ դառնալ:
-Դեր կամ ներկայացում, որը հեղափոխել է Ձեր մտքերը:
- Կուզենայի առանձնացնել իմ « Ջոն արքա» ներկայացումը, որում խաղացել եմ: Դա շատ կարևոր դեր խաղաց իմ կարիերայում:
- Ես համաձայն չեմ, որ …
- Համաձայն չեմ, որ Երևանը գրքի մայրաքաղաք է: Մենք այնքան էլ կարդացող չենք, որ Երևանը գրքի մայրաքաղաք կոչենք: Ավելի շատ Երևանը ուրիշ բաների մայրաքաղաք է, օրինակ` եկեղեցիների:
- Դիմացինի մեջ բնավորության ո՞ր գիծն եք գնահատում և ո՞րը տանել չեք կարողանում:
- Գնահատում եմ անկեղծությունը և տանել չեմ կարողանում դավաճանությունը:
- Ձեր բնավորության ո՞ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն:
- Շտապողականությունս: Երբեմն, շատ եմ շտապում, չեմ հասցնում մտածել: Մի բան անում եմ, հետո մտածում, որ եթե դա անելուց առաջ մի քիչ երկար մտածեի, գուցե այդպես չանեի:
- Նա, ով կարողանում է ներել…
- … նաև կներվի:
- Արարք, որից հետո զղջացել եք:
- Կարծում եմ չկա նման արարք, փառք Աստծու, իմ կյանքում ամեն ինչ նորմալ է ընթացել:
- Եթե Ձեզ հնարավորություն տրվեր, այս պահին ու՞մից ներողություն կխնդրեիք:
- Երբ սխալվում եմ, ներողություն խնդրում եմ այդ պահին, ներողություն խնդրելու պարտք չունեմ հիմա:
- Մարդիկ, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:
-Ընտանիքս, ընկերներս:
-Խոսք կամ ասացվածք, որով առաջնորդվում եք:
-Դեպի լավը նայել, քանի որ ես լոռեցի եմ` դբա լավը: