▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ ԱՄՆ-ում. Հիսուսի մասին ֆիլմում սատանայի կերպարը նման է Օբամային

«Աստծո որդին» ֆիլմի կադրերը մեծ աղմուկի պատճառ են դարձել Միացյալ նահանգներում: Արդյունքում կինոնկարի պրոդյուսերները ամբողջությամբ մոնտաժել և հեռացրել են այդ կադրերը:

Բանն այն է, որ ֆիլմում սատանայի կերպարը մարմնավորած դերասանը արտաքնապես աննկարագրելի նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Սատանայի դերակատարը մարոկկացի հայտնի դերասան Մեխդի Ուզանին է:

Ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է փետրվարի 28-ին: Մամուլը արդեն իսկ անդրադառնալով թեմային՝ գրում է, որ մոնտաժի արդյունքում դերասանի աշխատանքը ջուրն է ընկել:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին