▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ շոու-բիզնեսում. Սպիտակցի Հայկոյի հարբած տեսանյութը տարածե՞լ է Սարոն

Օրեր առաջ համացանցում ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ էր տարածվել՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ: Համացանցում հատնված տեսանյութը արագորեն տարածվեց նաեւ լրատվամիջոցներով։ Կատարվածի վերաբերյալ կարծիքները տարբեր էին։

 

 

 

 

 

 

 

 

irakanum.am-ն է գրում այդ մասին և նշում, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը տեսակետ հայտնեցին, որ տեսանյութը տարածելն առնվազն սխալ է, եւ քննադատություններ հնչեցին այն նկարողի եւ հանրայնացնողի հասցեին։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սպիտակցի Հայկոն վիճաբանում է երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ։ Վերջինս հերքեց այդ տեղեկությունները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութում հնչող հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում. «Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում…»:

Շրջանառվող տեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի՝ «Փարվանա»-ի աշխատակիցն է, որտեղ երգում է Հայկոն: Ռուբեն անունով «Գաբառը» համակարգում է երաժիշտների ֆինանսական հարցերը։

 

 

Համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Կայքի ունեցած հավաստի տեղեկություններով հարբած գործընկերոջը նկարել եւ համացանցի «հիթ» է դարձրել երգիչ Սարոն։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ինչո՞ւ է Սարոն թաքցնում իր անձնական կյանքը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին