▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանի սեքսուալ լուսանկարները՝ Կլեոպատրայի կերպարում

Դիտեք նաև՝

Մոդել Անիտա Հարությունյանն իր միկրոբլոգում հրապարակել է նոր ֆոտոշարք, որը կտրուկ տարբերվում է նախորդներից: Այս և  մի քանի այլ թեմաների շուրջ Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս մենեջերի հետ, ով նշեց, որ այո, այս անգամ ֆոտոշարքը տարբերվող էր, քանի որ դրա ստեղծման վերաբերյալ մոտեցումն այլ էր:

«Թեման մտածել ենք ամբողջ թիմով, աշխատել հայտնի ու պրոֆեսիոնալ դիմահարդարի, դիզայների և լուսանկարչի հետ: Անիտան մարմնավորում էր Կլեոպատրա թագուհուն,  լուսանկարներն արվել են Թոփ Մոդել և Դե ֆակտո ամսագրերի համար: Լուսանկարները հրապարակվել են ընդամենը ժամեր առաջ, սակայն արդեն հասցրել են մեծ քննարկումների ալիք բարձրացնել: Հավելյան ինֆորմացիա չեմ կարող տրամադրել, քանի որ Անիտան այս պահին գտնվում է արտերկրում, շուտով կվերադառնա, կհրապարակենք ֆոտոշարքն ամբողջությամբ և ցանկության դեպքում նա մանրամասն կպատմի այն ամենի մասին, ինչ կատարվել է, ինչպես նաև կբացի փակագծերն ու կասի, թե ինչու է ընտրվել հենց Կլեոպատրա կայսրուհուն վերաբերող թեման»:

Այն հարցին՝ արդյո՞ք Թոփ Մոդել ամսագրիրը չի պահանջում, որ ֆոտոշարքերը լինեն նաև Nude, սկանդալային մոդելի մենեջերն ասաց, որ նմանատիպ լուսանկարներ ևս արվել են.

«Մենք դրանք կհրապարակենք, երբ ամսագրում տեղ  գտնեն, սակայն այս պահին դրանք մշակման փուլում են: Nude լուսանկարները ևս էսթետիկ և շատ գեղեցիկ են, վստահ եմ՝ այն մարդիկ, ովքեր հետևում են Անիտայի գործունեությանը, շատ շուտով կհամոզվեն իմ խոսքերի ճշմարտացիության մեջ»:

Այն հարցին՝ արդյո՞ք մոդելի սիրտը մինչ այսօր զբաղված է, մենեջերը նշեց, որ անձնական հարցերի իրավասու չէ պատասխանել, նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին