«Sky Striker» անօդաչու թռչող սարքը շատ լուրջ ձեռքբերում է. դրանով և՛ հետագայում և՛ հիմա կարող ենք խնդիրներ լուծել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ, ռազմագետ Վիտալի Մանգասարյանը։
Մանգասարյանը ասել է, որ «Sky Striker» անօդաչու թռչող սարքը ՀՀ-ին շատ կարևոր հնարավորություններ է տալիս։
«Առաջին հերթին այն, որ մեր համապատասխան ստորաբաժանումները կարողացել են այդ ԱԹՍ-ն անվնաս իջեցնել, դրանով բավական լուրջ խնդիր են լուծել։ Ենթադրում եմ, որ մեր ինժեներները կարողանալու են վերծանել այդ ԱԹՍ-ի բոլոր տակտիկատեխնիկական իր մեջ պահվող չիպային համակարգերը, ինչը հետագայում, իմ կարծիքով, էլ ավելի արդյունավետ կդարձնի առնվազն նման կարգի ԱԹՍ-երի դեմ պայքարը»,- ասաց փորձագետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


