▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբում ՊՊԾ գունդն էր, հաջորդը լինելու է ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը. Զարուհի Փոստանջյան

Այսօր մեկնարկած ԱԺ նիստի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո իրենք ԱԺ-ում անցկացրել էին փակ լսումներ` քննարկելու, թե որքան տարածք է բռնազավթված.

«Այդ ժամանակ մեզ հստակ պատասխաններ չտրվեցին: Միառժամանակ հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դա իրականությանը համապատասխանում է, և շուրջ 800 հեկտար մեր հայրենի հողից այս պահի դրությամբ գտնվում է Ադրբեջանի կողմից բռնազավթման ներքո: Մինչ այս մենք դրանք չենք անդրադարձել: Ե՞րբ եք պատրաստվում հրավիրել հատուկ նիստ, որ հրավիրենք պատասխանատուներին ու ենթարկենք պատասխանատվության: Փաստորեն մեր հայրենիքի մի զգալի մասը գտնվում է բռնազավթման մեջ մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` Ադրբեջանի կողմից, իսկ այս փոքր բռնազավթումը տեղի ունեցավ մեր հայրենի իշխանությունների անպատասխանատու  վարքագծի հետևանքով: Մենք պետք է իրենց ենթարկենք պատասխանատվության, որպեսզի կանխենք նման իրավիճակներն հետագայում: Այդ պատճառով էլ ուզում եմ իմանալ, թե երբ եք հրավիրելու հատուկ նիստ հենց այս թեմայի վերաբերյալ: Եվ երկրորդ հատուկ նիստը պետք է վերաբերի ոստիկանության վայրագություններին: Եվ իհարկե, հատուկ նիստ պետք է հրավիրեք քաղաքական հայացքների համար բանտախցում գտնվողների համար: Այս երեք թեմաները հրատապ են և պահանջում են լուծում: Այո, պետք է լուծարել ԱԺ-ն, Բաղրամյան 26-ը ու քրեական պատասխանատվության ենթարկել, ու ժողովրդին վերադարձնեն այն, ինչ նրանից խլել են: Սկզբում ՊՊԾ գունդն էր, հաջորդը լինելու է ԱԺ-ի և  Բաղրամյան 26-ի գրավումը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին