▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ քեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիք բոլ-բոլ. Աշոտյան

 

 

ՀՀԿ փոխնախագահ, նույն կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը կարծիքով՝ իրենց նախընտրական ծրագիրը լավ PR է արված:

«Մարդ պետք է այնպիսի PR անի, որ դեռևս քարոզարշավը չսկսած` երկրի վարչապետը, առաջին փոխվարչապետը, իրենց սպասարկող ամբողջ քաղաքկաան թիմը սևեռվի քո շատ պարզ դիզայնի վրա: Շնորհակալ եմ քեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիք բոլ-բոլ»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշոտյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ արձակուրդ վերցնելու եւ պետության հոգսն առաջին փոխվարչապետի ուսերին թողնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

«Ինչո՞ւ է թողել երկրի հոգսերը, ո՞ւր է վարչապետի պետական մտածելակերպի հատկանիշները, ինչո՞ւ ես թողել գնացել, առանց այդ էլ լավ չէիր աշխատում, հարգելի վարչապետ: Դասական չէ, երբ վեց ամիս առանց երեւելի ցուցանիշների աշխատած կառավարության վարչապետը քարոզարշավի խաթր երկու շաբաթով երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի հույսին: Դասական չէ, երբ բոլոր սոցհարցումները Նիկոլ Փաշինյանին տալիս են առաջին տեղ: Որեւէ մեկը չի կասկածում իրենց, բայց նա, այնուհանդերձ, պետության հոգսերը, գործը, ՀԱՊԿ-ի առաջիկա նիստը թողնում է ու գնում է քարոզարշավի», - ասաց Աշոտյանը:

Կարդացեք նաև՝ Դեկտեմբերի 9-ի գիշերը Փաշինյանին անակնկալ է սպասում. Արմեն Աշոտյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին