ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շնորհակալ ենք անձնվեր ծառայության համար» եւ գրառմանը կից հրապարակել տեղեկատվություն, համաձայն որի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքներ կատարող աշխատողների ցանկում։
Հիշեցնենք, այս որոշումն ընդունվել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստում:


