Արմնյուզ հեռուստաընկերության ուղիղ եթերի միջոցով առաջարկում ենք հետևել Մինսկում նախատեսված երկու իրադարձություններին` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
Ուղիղ եթերին հետևել այս հղումով
Նշենք, որ Սերժ Սարգսյանն արդեն ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ու անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցմանը:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում կրոնական անհանդուրժողականությանը` Սերժ Սարգսյանը կարևորել է երիտասարդության շրջանում հանդուրժողականության քարոզումը և անդրադարձել դրա բացակայության հետևանքներին:
Հենց դրա դրսևորումն էին Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը, մերձավոր արևելքում քրիստոնյաների ու եզդիների նկատմամբ բռնությունները:
- Կրոնական անհանդուրժողականության դրսևորում էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, որոնք պահվում էին այդ եկեղեցում, բռնությունները, որոնց ենթարկվում են քրիստոնյաները և եզդիները Մերձավոր Արևելքում չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում` իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ քննադատեցին այդ արարքը, - ասել է Սերժ Սարգսյանը: