▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր տոնդ, հայկական բանակ

Հայկական բանակը 21 տարեկան է: Այն կազմավորվեց, թրծվեց հայոց հողի համար մղված թեժ մարտերում, ցույց տվեց, որ  մարտունակ է ու  հաղթանակող: 

Հիմա մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:


Մենք լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:

Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի ու հայ զինվորների  կողմից:


Հայոց բանակի տոնը բոլորինս է, ուրեմն`  կեցցե մեր բանակը:

Եվ Տա Աստվախ, որ շուտով  վերանան մեր բանակում առկա ցավոտ բոլոր խնդիրները`  զինակցի հանդեպ դեռևս հաճախակի նկատվող անհանդուրժող երևույթները, սպանություններն ու ինքնասպանությունները,  զինվորի օրապահիկը գողացող  ուսադիրավորները ու նաև  մեր բանակի նվաճումները տեսնել չցանկացողները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին