▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավո՛ր տոնդ, հրետանավո՛ր

Հոկտեմբերի 19-ին Զինված ուժերում նշվում է Հրետանու օրը: Հրետանին պատերազմի Աստվածն է:

Մեր ընտանիքում կա երկու հրետանավոր: Ես ու կրտսեր եղբայրս: Երկուսս էլ, մեր ծառայությունների ժամանակ, սկզբում եղել ենք հաշվարկի համար, հետո նշառաու, հետո էլ ՝հրետանային հաշվարկի հրամանատար:

Հրետանու հզորությունը, և հրետանուն տիրապետելը արդեն իսկ հաղթանակ է: Բոլոր հրետանավորները թող ամուր կանգնեն հետևակի թիկունքին ու թող հետևակը միշտ իրեն հզոր զգա՝ իր մեջքին կանգնած հրերատանավորի հզորությունից:

Հայ հրետանավորներին ցանկանում եմ խաղաղություն, անամպ երկինք: Թող տա Աստված, որ պատերազմները վերանան երկրի երեսից, իսկ հրետանավորները կրակ բացեն միայն ու միայն պայմանակն հակառակորդների վրա:

Հարություն Մկրտչյան

Ֆեյսբուք

Յուրաքանչյուր տարի՝  հոկտեմբերի 19-ին,  ազգային բանակում մեծ հանդիսավորությամբ նշվում է հրթիռահրետանային զորքերի օրը։ 

Լուսանկարը՝ «Հայ զինվոր»-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին