Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ծանրամարտի աշխարհի առաջնությունում ռեկորդ սահմանած ու չեմպիոն դարձած Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարը և գրել.
«Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր: