▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավորում եմ, որ Ձեզ նման քծնանքի համար հերթ չկանգնեցին.Զոհրաբյանը`գլխ. դատախազի թեկնածուին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ իր կուսակցության պատգամավորները չեն մասնակցելու ՀՀ գլխավոր դատախազի  նշանակման հարցով քվեարկությանը: Վերջինս հետևյալ կերպ մեկնաբանեց որոշումը.

«Անձերով ոչինչ չի փոխվի, պետք է խաղի կանոնները փոխել :

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` երաշխիքներ չկան, որ Արթուր Դավթյանը, որն այս պահին գլխավոր դատախազի թեկնածուն է,  մի օր հանգամանքների բերումով «վատառողջ» չի դառնա ինչպես նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով` Արթուր Դավթյանի «բախտը բերել է», որ նրան չեն փորձել քծնել այնպես, ինչպես նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին.

«Գոնե ձեր հասցեին նողկալի, զզվելի, լպրծուն, այլանդակ քծնանքներ չհնչեցին, չասեցին, որ դատական համակարգը Սինգապուրի դատական համակարգը կդարձնեք, չասեցին, որ մոլորակում մեծ կապեր  ունենք, իհարկե, չճշտվեց` Կարեն Կարապետյանը որ մոլորակում կապեր ուներ` Մարս, Յուպիտեր, թե Երկիր մոլորակում: Գոնե այնքանով հարգեցին Ձեզ, որ հերթ չկանգնեցին, ձեզ նման նողկալի քծնանքի համար, դրա համար Ձեզ շնորհավորում եմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին