▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական վիճակի պատճառով միշտ չէ, որ կարող են գալ համերգներ նայելու. Ռուբեն Սասունցի


Սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ մարզերի բնակիչները միշտ չէ, որ կարող են գալ մայրաքաղաք՝ համերգներ նայելու. Ռուբեն Սասունցի

Life.panorama.am-ը գրում է .

Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանն ու Աղասի Իսպիրյանը կրկին սկսում են համերգային շրջագայությունը Հայաստանի մարզերում, այս անգամ նվիրված կանանց մեկամսյակին: Առաջին համերգը կկայանա Շիրակի մարզում՝ ապրիլի 1-ին Սպիտակում, ապրիլի 3-ին` Գյումրիում. «Շուտով մեր հերթական «Սասնա էրգիր» համերգ-ներկայացմամբ հանդես կգանք մարզերում բնակվող մեր հայրենակիցների համար»,-Life.panorama.am-ին հայտնեց Ռուբեն Սասունցին, ով ապրիլի 13-ին մենահամերգով հանդես կգա Էջմիածնում, իսկ նրան կընկերակցեն «Տարոնցիներ» ազգագրական երգի եւ պարի համույթը:

Ռուբեն Սասունցին շատ է կարեւորում մարզային համերգները.

«Մարզերում համերգ կազմակերպելը այնքան էլ մեծ ֆինանասական հարցերի հետ կապված չեն, բայց փոխարենը եւ մենք, եւ տեղի բնակչությունը մեծ հաճույք ենք ստանում: Մեզ համար պարտքի նման մի բան է մեր ազգային երաժշտությունը ներկայացնել մարզերում ապրող  մեր հայրենակիցների համար, քանի որ այսօր սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ մարզերի բնակիչները միշտ չէ, որ կարող են գալ մայրաքաղաք՝ համերգներ նայելու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում համերգներով հանդես գանք Հայաստանի տարբեր շրջաններում»,-նշեց երգիչն ու հավելեց, որ այդ համերգների տոմսերի արժեքը չնչին գումարներ են կազմում:

Ռուբեն Սասունցին նկատեց, որ տարբերություն չկա աշխարհի որ ծայրում են համերգով հանդես գալիս, նրանց համար հանդիսատեսը նույնն  է.

 «Անկախ նրանից հայը աշխարհի ո՞ր երկրում է ապրում, ազգագրական երաժշտության հանդեպ նրա սերը նույն  է, կապ չունի մենք կերգենք Ավստրալիայում, թե Սպիտակում, մեզ համար հանդիսատեսի ջերմությունը նույնն է»,- նշեց երգիչն ու նկատեց, որ այս տարի վերջապես կկայանա երեւանյան մենահամերգը:

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին