Ըստ ամերիկյան Huffington Post առցանց պարբերականի` օլիմպիական ղեկավարությունը Սոչի-2014 Օլիմպիադայի ընթացքում մարզիկներին 100 000 պահպանակ է բաժանվել:
Ընդհանուր առմամբ Սոչի է ժամանել 2800 մարզիկ, ստացվում է, որ կազմակեպիչները 16 օր տևող Օլիմպիադայի ընթացքում յուրաքանչյուր մարզիկի համար նախատեսել են 35 պահպանակ, այսինքն` օրական 2 պահպանակից քիչ ավելի շատ:
Ընդ որում` պահպանակները դրված են հյուրանոցների ճեմասրահներում, ինչպես դրված կլինեին սովորական կոնֆետները:
Ի սկզբանե անլուրջ թվացող նախաձեռնությունը առաջին անգամ չէ, որ կիրառվում է Օլիմպիադայի ժամանակ:
Այս տարվա օլիմպիական կազմակերպիչներին նույնիսկ չի հաջողվել 100 000 պահպանակներով ռեկորդ սահմանել, քանի որ 2012 թվականին Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիադայի ժամանակ մարզիկներին բաժանված պահպանակների քանակը 150 000 էր: