▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոֆին ԽՆԴՐՈՒՄ Է , որ մասնակիցներն իրեն ընտրեն ՈՐՊԵՍ ՄԱՐԶԻՉ… ո՞վ է գժվել, որ համաձայնվի»

«Ինչո՞ւ ես չեմ կարող լինել «The Voice of Armenia» ծրագրում, ես կարծում եմ, որ կկարողանամ իմ փորձը փոխանցել մասնակիցներին»,- այս մասին 168.am-ին ասել է «The Voice of Armenia» ծրագրի մարզիչ, երգչուհի Սոֆի Մխեյանը:
Օրեր առաջ, երբ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «The Voice of Armenia» շոու-ծրագիրը, հասարակության շրջանում բուռն քննարկում սկսվեց Սոֆի Մխեյանի՝ մարզչի կարգավիճակում լինելու շուրջ:
Ֆեյսբուքահայությունը բուռն քննարկում էր երգչուհու նոր «կարգավիճակը»: Ոմանք կարծում էին, որ Սոֆի Մխեյանի փոխարեն կարող էր լինել առավել մեծ աշխատանքային փորձ ունեցող արտիստ, ոմանք ուղղակի ոգևորում էին երգչուհուն, ողջունում նրա մասնակցությունը:
«Քանի որ այս ֆորմատը հոլանդացիներին է պատկանում, իմ՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքն ամբողջությամբ զննել են հոլանդական «Talpa» ընկերությունը և «Արմենիա» հեռուստաընկերությունը, որոնք էլ հաստատել են «The Voice of Armenia» ծրագրում իմ մասնակցությունը»,- ասել է երգչուհին՝ շեշտելով, որ շատ կարևոր է հասկանալ, որ մարզիչը ժյուրի չէ:
Դիտարկմանը, թե միգուցե մարդիկ ուղղակի ցանկանում էին քո տեղում տեսնել մեկ այլ՝ ավելի տարիքով և ավելի հարուստ աշխատանքային փորձով մարզչի, Սոֆին պատասխանել է. «Դա ճիշտ է, այդպես է պահանջում ծրագրի ֆորմատը: Այս ծրագրում մարզիչները, ժանրային տարբերությունները, տարիքները խիստ կարևոր են: Այդպես էլ պետք է լիներ: Եթե մարդկանց թվում է, որ ես չլինեի՝ իմ փոխարեն լինելու էր 40 տարեկան մարզիչ, ապա սխալվում են: Ծրագրի ֆորմատն այնպիսին էր, որ հենց այդ տարիքի մարզիչ պետք է լիներ: Ես ինձ լավ եմ զգում մարզչի կարգավիճակում: Լսումների բոլոր փուլերի ընթացքում ես կարողացել եմ ճիշտ զգալ մասնակիցների լավ ձայնը և շրջվել»,- ասել է նա:
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրդարձել է նաև բլոգեր Սամո ֆանտը: Նրա՝ գրառումը ներկայացնում ենք ստորև.
«The voice նախագիծ՝ Ֆանտաստիկ շոու, հրաշալի ֆորմատ, տաղանդավոր մասնակիցներ, պրոֆեսիոնալ մարզիչներ և … Սոֆի Մխեյան:
Այս աղջկա պնդաճակատությունն ինձ անկեղծորեն սկսում է նյարդայնացնել: Ես արդեն համակերպվել էի, որ հայաստանյան ոչ մի գավառական համերգ առանց Մխեյանի չի անցնում, բայց ի՞նչ պարտադիր էլ The voice էլ խցկվեր: Ախր այս նախագիծը հեչ Սոֆիի բանը չի: Ի՞նչ գիտի նա, որ պետք է փոխանցի մասնակիցներին, ի՞նչ ճանապարհ է անցել: Հա, դեմ չեմ, որ մեր շոուբիզնեսը թափելու բան է, բայց մի՞թե այս աղբանոցում ավելի լավ մեկը չկար:
Ենթադրենք ես մասնակից եմ: Ի՞նչը պետք է ինձ ստիպի Գռեմի շահած Արտո Թունջբոյաջյանի, երբևէ ամենաբարձր վարձատրվող հայ երգիչ Թաթայի, ռուսաստաններում կռված Սոնայի փոխարեն ընտրել մի քանի փողով մրցանակի տեր դարձած Սոֆիին: Բացարձակ ոչ մի պատճառ չունեմ Սոֆիին ընտրելու:
Սոֆին the voice նախագծի մարզիչի աթոռին նսած շատ է նմանվում ԲՈՒՀ-ի նստարանին փողով հայտնված ուսանողի՝ ծայրահեղ դիսկանֆորտի մեջ, բայց չափազանց գոռոզացած սեփական ձեռքբերումից: Սոֆին պտտվում է ամեն անպատեհ ու պատեհ առիթով, բառիս բուն իմաստով խնդրում, որ մասնակիցներն իրեն ընտրեն որպես մարզիչ, բայց չէ… ո՞վ է գժվել, որ համաձայնվի Սոֆին իրեն մարզի:
… Հա տեսնում ենք՝ ինչ ուրախ են: Մասնակիցների դեմքի մեռելային արտահայտությունը դժվար է նկարագրել այն պահերին, երբ իրենց ընտրում է միայն Սոֆի Մխեյանը: Հայաստանի այս որակը և ատում եմ և սիրում՝ այստեղ բացառապես ամեն ինչ կարելի է փողով գնել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին