«Փաստինֆո»-ն գրում է, որ մատուցողուհու կողմից շոգեբաղնիքը պոռնկության նպատակով մարմնավաճառներին տրամադրելու գործը մակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին:
Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա մատուցողուհի Լիանա Բլբուլյանը աշխատելով Իջևան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում, հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, պարբերաբար տրամադրել է Իջևան քաղաքի բնակչուհիներ, մարմնավաճառներ Նարինե Սառիկյանին, Ալիսա Գրիգորյանին, Անժելա Ղազարյանին` դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:
Լիանա Բլբուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մաս 5-րդ կետով՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում