Ոստիկանները Սահմանադրական դատարանի մոտից քիչ առաջ բերման են ենթարկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։ Պատճառը՝ դիմակ չկրելն է:

Լրագողների հետ զրույցում Սոնա Աղեկյանը հայտնել է, որ չի պատրաստվում դիմակ կրել և անձնագիր պահել։ Ոստիկանության աշխատակիցն ասել է, որ քանի որ անձնագիր չկա, հնարավոր չէ արձանագրություն կազմել, ուստի նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։


