▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյան. «Չա´ր մարդիկ, ուրիշների կյանքով մի´ ապրեք»

Մինչ համայն հայությունը նշում էր Նոր տարին ու Սուրբ Ծնունդը, երգչուհի Սոնա Շահգելդյանը  մեկը մյուսին հաջորդող, բարկացած ու խիստ գրառումներ էր կատարում ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:

Ինչ լավ է, որ   «Փոփ հանրագիտարան»-ում (խոսքը ATV հեռուստաընկերության հաղորդման մասին է իմ տեսահոլովակը ճանաչվեց  «տարվա վատ տեսահոլովակ»:  Իրենք իրենցով քվեարկում են, իրենք իրենցով մրցանակներ են տալիս: Ես հպարտ եմ շատ, որ, իմ անունը շոշափելով, մարդիկ իրենց լավ են զգում եւ իրենց հաղորդմանը լավ PR են անում: Մի հատ նայեք ձեզ... Ես հպարտանում եմ, որ լավ մարդ եմ, կամեցող ու համեստություն չեմ անում: Իսկ Նոր տարին դիմավորեցի Սանկտ Պետերբուրգում, հատուկ հրավիրել էին Հայաստանից մենակ ինձ, եւ ոչ միայն հայերը, այլ նաեւ ռուսները հոտնկայս ծափահարում էին ինձ: Դա է ինձ համար հպարտություն, թող իրենք կարողանան կենդանի կատարմամբ 15-20 երգ երգել: Ուղղակի խոսելով չէ ամեն բան, այլ ապացուցելով՚:
Իսկ որոշ ժամանակ անց երգչուհին իր էջում ավելացրել էր հետեւյալ գրառումը. «Գրում եմ շատ լուրջ: Չա´ր մարդիկ, ուրիշների կյանքով մի´ ապրեք, մի´ վատացեք, ձեր գործով զբաղվեք, պարա՞պ եք մնացել: Թե´  կպարեմ տեսահոլովակում, թե´ կխոսեմ, ինչ կանեմ` դա իմ գործն է, եւ դուք իրավունք չունեք խառնվեք: Մեկն ուզում է վատություն անի, բայց իր մոտ չի ստացվի: Մեկ-մեկ վերեւ նայեք վատ բան անելուց առաջ: Ումից որ պետք է, չեք խոսում, վախենում եք, ախր, խղճում եմ, խղճումմմմմ...  Ոնց որ մի հիմար վերջերս հորինել էր, որ ավտովթարի եմ ենթարկվել: Մեր ազգին չի սազում, ամոթ ա»:
Հավանաբար, խոսքը գնում է երգիչներ Արմոյի եւ Գեւորգ Մարտիրոսյանի` վերջերս թողարկած տեսահոլովակի մասին, որտեղ Սոնա Շահգելդյանը պարում է շատ ազատ եւ կտրուկ շարժումներով, ինչն էլ վերջին շրջանում խոսակցությունների առիթ էր հանդիսացել ու նախաամանորյա բարձր տրամադրություն առաջացրել մեր հայրենակիցների մոտ: Գրում է «Իրավունք»  թերթը: Անկախ այս ամենից, չմոռանանք, որ Սոնա Շահգելդյանը Հայաստանի լավագույն ձայներից մեկն է, ու հիշենք, որ վերջինս  «Նոր ալիք» մրցույթից, ի տարբերություն շատերի,  Հայաստան վերադարձավ հաղթանակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին