▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյան. Գիտեմ, որ ունեմ շատ նախանձողներ հենց երգարվեստի բնագավառում

Սոնա Շահգելդյանը 2012 թվականին բավականին պասիվ էր ստեղծագործական գործունեության առումով, սակայն, մինչև դեկտեմբեր ամիսը:
Այս ամիս Սոնան ներկայացեց միանգամից երկու տեսահոլովակ՝ «Հասկացել եմ» զուգերգը և «Վերև նայիր» երգը, իսկ օրեր առաջ Սոնայի մասնակցությունը տեսանք նաև Արմոյի և Գևորգ Մարտիրոսյանի նոր «Շնորհավոր» տեսահոլովակում, որտեղ Սոնան բոլորին ապշեցրեց իր ճկուն և բավականին համարձակ պարով:

Ինչ վերաբերվում է երգչուհու ստեղծագործական բեղուն ամսին՝ դեկտեմբերին, ապա Սոնան ArmStar.am-ին պատմել է հետևյալը.

-Ինձ մոտ միշտ այդպես է, չի լինում, չի լինում և միանգամից է լինում:

Ապա անդրադառնալով լայն քննարկումների ալիք բարձրացրած իր պարին՝ խոստովանեց, որ իր մոտ աստվածատուր են ոչ միայն ձայնային տվյալները, դերասանի և պարելու տաղանդ էլ ունի, ինքը երբեք չի հաճախել պարի ուսուցումների, սակայն տեսահոլովակի նրա պարը շատերին է ապշեցրել:

-Անկախ որոշ բացասական մեկնաբանություններից ես գիտեմ, որ ժողովուրդն ինձ սիրում է: Ու այն, ինչ ես անում եմ, միայն իմ աշխատանքը սիրելու արդյունքն է, ու կապ չունի ինձ կրկին կտան լավագույն երգչուհի մրցանակ, թե ոչ, ես շարունակում եմ աշխատել նույն ջանասիրությամբ:

Ի դեպ, ինչպես Սոնան նշեց, տեսահոլովակում նկարահանվելու հրավերը եղել է Գևորգի պրոդյուսերի՝ Սամվել Ղազարյանի կողմից, ու միայն այդ պատճառով է երգչուհին համաձայնվել հանդես գալ տեսահոլվակում, հակառակ դեպքում դժվար թե նկարահանվեր:

Վերջին շրջանում Սոնայի ֆեյսբուքյան էջը ևս փոթորկված էր: Մի քանի գրառումներից ակնհայտ էրևում էր, որ երգչուհուն ինչ-որ բան վրդովեցրել է: Սոնան նախընտրեց բացել բոլոր փակագծերը և ասաց, որ վերջին շրջանում բավականին հաճախ են տարածվում լուրեր, թե իբր նա ավտովթարի է ենթարկվել: Այդպիսի դեպք եղել էր նաև օրեր առաջ, ու նա չի հասկանում, թե ինչու են նման սուտ ու փուչ խոսակցություններ տարածում.

-Ես գիտեմ, որ ունեմ շատ նախանձողներ, հնարավոր է անգամ հենց երգարվեստի բնագավառում: Երևի ցանկանցել են այս ձևով ինձ վնասել, սակայն դա ուղղակի ծիծաղելի է, նման խոսակցություններից ես ավելի եմ ուժեղանում:

Վերջում երգչուհին տեղեկացրեց, որ Ամանորն իր մայրիկի հետ դիմավորելու է Սանկտ–Պետերբերգում.

- Այնտեղ ունեմ հրավեր, կաշխատեմ, և առիթից օգտվելով՝ մի քանի օր էլ կհանգստանամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին