▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանը և Մադոննա Հարությունյանը կրկին միասի՞ն են

Դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի երկրպագուները ենթադրում են, որ նրանց ընտանիքը վերամիավորվել է: Նման ենթադրությունների տեղիք են տվել հաղորդավարուհու վերջին հրապարակումներն Ինստագրամում:

 Մադոննան «սթորիներ» է հրապարակել, որոնցում պատկերված է նախկին ամուսնու և դստեր` Անաիսի հետ ավոտոմեքենայի սրահում:

«Ընտանեկան ճամփորդություն»,- այսպես է նա մակագրել կադրը: Մեկ այլ հոլովակում նրանք իրենց հանգիստն են անցկացնում Դիլիջանում:

Նշենք, որ Մադոննայի և Սոսի բաժանման մասին հայտնի դարձավ մի քանի տարի առաջ` 2019 թվականին:

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»,- դեռ այն ժամանակ պարզաբանել էր Մադոննան:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին