▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շումախերը դուրս է եկել կոմայից

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով արդեն 6 ամիս է կոմայի մեջ է, դուրս է եկել կոմայից, գրում է Sports.ru-ն։ 

Հիշեցնենք, որ Ֆորմուլա 1-ի 44-ամյա լեգենդը ֆրանսիական Մերիբելում դահուկավազքի ժամանակ ընկել էր և գլխով հարվածել քարին: Ավտոարշավորդը սաղավարտով է եղել, բայց այն չի օգնել: Շումախերին ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլ քաղաքի հիվանդանոց և ժիշկները ախտորոշվել են գլխուղեղի արյունազեղում: Միխայել Շումախերի առողջությանը հետևել է աշխարհահռչակ պրոֆեսոր Ժերար Սայանը: Նա Շումախերի մոտ ընկերն է, մեկ անգամ արդեն վիահատել է լեգենդար ավտոարշավորդին 1999-ին Սիլվերսթոունում տեղի ունեցած ավտովթարից հետո:

Նշենք, որ ըստ գործը վերահսկող դատախազի` Շումախերն ընթացել է նորմալ արագությամբ: Բոլոր մեղադրանքները, թե նա ընկել է արագությունը գերազանցելու պատճառով, հերքվել են: Փաստն այն է, որ Շումախերը դուրս է եկել ճանապարհից և գլխով հարվածել քարին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին