▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպերհարուստ է, սակայն՝ ոչ հոգով

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Սուպերհարուստ է, սակայն՝ ոչ հոգով

«Երեւան Սիթի» սուպերմարկետի մուտքի մոտ կանգնում է հենակով, մազ-մորուքով տղամարդ, ով ողորմություն է խնդրում։ Ամեն օր հանրախանութում տասնյակ միլիոնների դրամի առևտուր են կատարում։ Սուպերմարկետների այդ ցանցի տեր Սամվել Ալեքսանյանը հսկայական շահույթներ է ունենում, նա օգուտ է քաղում նաև այն բանից, որ սուպերմարկետի դրամարկղերում հաշվարկելիս քաղաքացիների կատարած առևտրի ընդհանուր գումարը ի վնաս գնորդների մինչև 10 դրամ կլորացվում է, քանի որ շրջանառության մեջ 5 դրամանոց մետաղադրամներ չկան։

Սամվել Ալեքսանյանը սուպերհարուստ է, սակայն ոչ՝ հոգով, այլապես նա մուրացկան տղամարդուն օրական մի քանի հազար դրամ կտար, մուրացկանը հանրախանութի մուտքի մոտ չէր կանգնի, ողորմություն խնդրելով, ձեռքը մեկնելով դեպի հանրախանութից դուրս եկողները՝ մարդկանց անհարմար դրության մեջ չէր գցի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին