▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպերնախարարությունը կկիսվի՞. «ՀԺ»

«ՀՀ կառավարության միջանցքներում սկսել են խոսել ֆիննախարարությունը կիսելու մասին։ Խոսակցություններ կան, որ ոչ միայն պետեկամուտների կոմիտեն պետք է հանել ֆիննախի կազմից, այլեւ հարկայինն ու մաքսայինը տարանջատել։

Ինչպես հայտնի է, ֆինանսների սուպերնախարարությունը ձեւավորվեց նախորդ տարի։ Պետեկամուտների կոմիտեն, որը ներառում էր Հարկային տեսչությունն ու Մաքսային ծառայությունը, մտցվեց նախարարության կազմի մեջ, եւ նախարար նշանակվեց Գագիկ Խաչատրյանը։ Այժմ շատերն են խոսում, որ այս կառույցը դիսբալանս է առաջացրել կառավարությունում։ Առանց այն էլ Հարկայինն ու Մաքսայինը ներառող Պետեկամուտների կոմիտեն համարվում էր սուպերկառույց, հիմա ֆիննախը կառավարություն է դարձել կատավարության ներսում։ Գագիկ Խաչատրյանը այնքան շատ լծակներ է ձեռք բերել, որպիսիք չունի Հայաստանի որեւէ այլ պաշտոնյա, բացառությամբ առաջին դեմքի»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին