▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Գրիգորյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունում, բացի ընթացիկ աշխատանքային գործերից, այլ բան չի կատարվում: Այս մասին այսօր պատգամավորն ասաց ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

«Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս։ Եթե ինձ հարցնեք՝ այդ գանգատների ծավալն արդյոք լուրջ եմ համարում, թե ոչ, ապա կպատասխանեմ, որ ես կարեւոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունը եւ այդ դժգոհության բովանդակությունը կարեւոր է։ Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ եւ լուրջ ծավալներ ունի»,- նշեց Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ «թեժ աշուն» ընդդիմությունը պարբերաբար խոստացել է, եւ այս օրերի ընդդիմությունը նույնպես բացառություն չէ: «Սա ընդամենը ընդդիմության օրակարգն է, իսկ թե ինչպիսի «թեժ աշուն» են մեզ խոստանում, կամ այդ հանրահավաքը որքան հուժկու կլինի, հոկտեմբերի 8-ին բոլորս ականատես կլինենք»,- ասաց Ստեփանյանը

Սուրեն Գրիգորյանը հերքեց նաև տեղեկությունը, թե պատրաստվում է վայր դնել մանդատն ու տեղափոխվել գործադիր: 

Հավելենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սուրեն Գրիգորյանը պետք է նշանակվեր արդարադատության փոխնախարարի պաշտոնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին