Սերժ Սարգսյանը չպետք է խառնվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցների գործով հարուցված քրեական գործին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Այս մասին գրում է a1plus.am-ը և հավելում.
Դիտարկմանը, թե մարզպետը հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է իր պարտականությունները՝ մինչեւ նախաքննության ավարտը, Ռուբեն Բաբայանը պատասխանել է.
«Պարտադիր չէ, որ ծաղրածուն ուրախացնի մարդկանց, նա իր կերպարով է ծաղրածու։ Ախր դու ո՞վ ես, որ կասեցնես քո պարտականությունները։ Սա ծաղրածուի հայտարարություն է եւ ծիծաղ է առաջացնում։ Նայեք Սուրիկ Խաչատրյանի դեմքին, ոչ մի կարգին բառ չեք կարող գտնել այնտեղ»,- նշել է Ռուբեն Բաբայանը։