▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրենյանի տեսանյութը՝ ինչպես է անձրևը հեղեղել Շենգավիթի մետրոյի գետնանցումը․ մարդիկ հազիվ են դուրս գալիս

Սուրենյանի տեսանյութը՝ ինչպես է անձրևը հեղեղել Շենգավիթի մետրոյի գետնանցումը․ մարդիկ հազիվ են դուրս գալիս

Երևանում տեղացած հորդառատ անձրևից հետո քաղաքի տարբեր փողոցներում ու գետնանցումներում հեղեղումներ են։ Տեսանյութերից մեկը տարածել է Գագիկ Սուրենյանը՝ նկարահանված Շենգավիթում։

***

Հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով․

«Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակահատվածում նշված խնդիրը կարգավորվել է»։

***

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին