▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյան - Ռուբեն Հայրապետյան. միստիկա

Համեմատեք. տեքստը, բովանդակությունը, տարեթիվը. միստիկա է

Հատված Սուրեն Խաչատրյանի հայտարարությունից. 03.հունիս.2013 (Ավո Բուդաղյանի սպանությունից հետո)

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»

Հատված Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից. 03.հուլիս.2012 (Վահե Ավետյանի սպանությունից հետո)
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի:
Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել
Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»:

Լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին