▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է անում օրենքի խախտմամբ. ՀՔԱՎ

Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության երկրորդ հարկում:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հիշյալ տարածքը փաստացի օգտագործվում է որպես շտաբ և որպես այդպիսին այն կարող է օգտագործվել նաև քվեարկության օրը՝ ազդեցություն ունենալով Հանձնաժողովի աշխատանքների վրա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին