▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի դուստրը այդպես էլ չի դիմել իրավապահներին

armtimes.com-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դուստրը՝ Սվետլանա Խաչատրյանը, որը 7 օր առաջ սպառնում էր դիմել իրավապահ մարմիններին իր ֆեյսբուքյան էջը կոտրելու վերաբերյալ, այդպես էլ չի իրականացրել սպառնալիքը:

Համենայնդեպս, այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից կրկին հետաքրքրվեցինք`Սվետլաննա Խաչատրյանը ոստիկանություն հաղորդո՞ւմ ներկայացրել է, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հարցին ոստիկանությունից բացասական պատասխան տվեցին:

Սուրիկ Խաչատրյանի դուստրը նաեւ հայտարարել էր, որ բացի ոստիկանությունից կդիմի նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: ԱԱԾ լրատվականից մեզ ասացին, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ դեռ դիմում չեն ստացել, իսկ դրանից հետո ստացե՞լ են, թե՝ ոչ, խոստացան պատասխանել վաղը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին