▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյան.«Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տալու նախագիծը հուշագրի փուլում է»

Սյունիքի արոտավայրերը Իրանի հովիվներին վարձակալությամբ տալու նախագիծը դեռ ընդամենը հուշագրի փուլում է, հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում գործում է հողային օրենսգիրք, համաձայն որի՝ համայնքային ենթակայության տակ գտնվող հողերը կարող են մրցույթով վարձակալության տրվեն։ Այս մասին գրում է emedia.am-ը:

«Սյունիքի հարավում մենք ազատ հող չունենք, որ տանք պարսիկներին, այնտեղ գյուղացիներն են արածեցնում, բայց եթե վաղը պարսիկները գան ու Սյունիքում պահեն ոչխարներին ու աշնանը տանեն, լավ կլինի», – նշեց նա, ընդգծելով, որ գումարները գնալու են համայնքային բյուջե։ Այդ համատեքստում նա զուգահեռներ անցկացրեց ԽՍՀՄ ժամանակների հետ, երբ ադրբեջանցիները Սյունիք էին բերում միլիոն ոչխարից ավել ու վճարում էին դրա համար համայնքային բյուջե։ Խաչատրյանը շեշտեց նաև, որ իրականության չեն համապատասխանում այն պնդումները, որ ոչխարների պատճառով արոտավայրերը կփչանան։

«Ընդհակառակը, երբ չեն արածում, այդ ժամանակ է փչանում», – շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի արոտավայրերն իրանական կողմին վարձակալությամբ տրամադրելու ծրագրերը ակտիվ քննադատության արժանացան հասարակական և քաղաքական որոշ շերտերի կողմից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին