▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուռնուխցիները հայհոյել են Փաշինյանի շքախմբին

Շուռնուխում բնակիչները վրդովված են. Սյունիք մեկնած Փաշինյանը գիշերով գյուղ է այցելել։ Րոպեներ առաջ Փաշինյանը այցելել է Շուռնուխ, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։

Հրապարակ․am-ն է գրում ու նշում, որ արժանանալով սառը ընդունելության Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը  Շուռնուխում է։ Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի մի շարք խնդիրների շուրջ իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակները ձեռքին Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։ Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին․ վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել։

Փաշինյանը ցանկացել է հանդիպում ունենալ նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, սակայն ազատամարտիկ համայնքապետն ասել է, որ չի ցանկանում վարչապետին տեսնել։ 

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին