▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուռնուխում առանձնատները կառուցվում են բարերարների աջակցությամբ. Գորիսի համայնքապետարանը հակադարձում է Ավինյանին

Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում:

Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:

Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»:

Նշենք, որ այս հրապարակումը հաջորդեց Ավինյանի այն գրառմանը, որ երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները, իր պայմանավորվածության համաձայն:

Գորիսի համայնքապետարանը շեշտում է, որ առանձնատները, այնուամենայնիվ, կառուցվում են բարերարների, այլ ոչ թե կառավարության աջակցությամբ:

Տիգրան Ավինյանի գրառումը՝ ստորև․

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին