Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում: «Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց տո՛»։
Սուս կաց, տո՛.Գարո Փայլանը` Էրդողանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet