▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանի ամուսնուն տեղափոխել են ռեանիմացիա

Armtimes.com-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսնուն՝ Արման Հարությունյանին օրերս տեղափոխել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ նա եղել է վերակենդանացման բաժանմունքում: Մեզ հետ զրույցում Շուշան Պետրոսյանը պարզաբանեց, որ նրան հիվանդանոց են տարել ջերմություն ունենալու պատճառով:

«Մարդը գրիպ էր, հիվանդանոց ենք տարել, որովհետեւ 3 օր անընդմեջ տաքություն ուներ»,- ասաց նա:

Շուշան Պետրոսյանը նշեց, որ ավելին ասելու ոչինչ չկա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին