▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշաննա Թովմասյանն` իմիջային փոփոխության, Հովոյին խանդելու առիթ տալու և իր գործունեության մասին

«Արմենիա» հեռուստատեսությամբ մեկնարկում է և մի քանի ամիս շարունակ հեռուստադիտողի հետ է լինելու «Տնփեսա 2» սիտկոմը, որտեղ հեռուստադիտողը կծանոթանա նոր կերպաների հետ և որտեղ տեղի կունենան նոր` էլ ավելի հետաքրքիր զարգացումներ:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել սիտկոմի գլխավոր դերակատարներից մեկի` Շուշաննա Թովմասյանի հետ` պարզելու երկրորդ եթերաշրջանի կերպարային փոփոխությունների, մանրամասների, ինչպես նաև դերասանուհու հետագա գործունեության մասին:

Asekose.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Շուշաննան նշեց, որ երկրորդ եթերաշրջանում նրանք ունեն երկու նոր դերակատար:

«Տնփեսա 2»-ում Անուշիկը ենթարկվել է իմիջային փոփոխությունների և արդեն ստիպում է Մանուկին խանդել իրեն` ի շնորհիվ նոր կերպարներից մեկի` Դավիթի: Երկրորդ եթերաշրջանի հիմքը սիրո եռանկունին է: Եթե սիրում ես, ապա նաև խանդում ես»:

Դերասանուհին նշեց, որ Դավիթի կերպարը մարմնավորել է արդեն հայտնի Կարլ Մուրադյանը, ով մինչ այս նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում և գովազդներում:  Ըստ դերասանուհու խոսքերի` մարդիկ երկրորդ եթերաշրջանում ակնկալում էին ծանոթանալ Մանուկի ծնողների հետ, քանի որ առաջին եթերաշրջանը այդպես էր վերջացել, սակայն այստեղ տեղի է ունեցել սցենարային կտրուկ փոփոխություն:

«Տնփեսա 2-ում մարդիկ կտեսնեն շարունակություն և կոնֆլիկտ: Այսինքն` ասելիքի մեջ ինչ-որ բաներ փոխվել է, բայց գլխավոր ասելիքը, իհարկե, մնում է հումորը»:

Իսկ այն հարցին, թե արդյո ՞ք այս եթերաշրջանը ևս շարունակական բնույթ կկրի, դերասանուհին դժվարացավ պատասխանել:

Իսկ վերջում, Aseksoe.am-ը հետաքրքրվեց նաև դերասանուհու հետագա գործունեությամբ, թե բացի սիտկոմում նկարահանվելուց, ինչո ՞վ է նա ներկայումս զբաղված.

«Ներկայումս նկարահանվում եմ միայն «Տնփեսա»-ում` չնայած նրան, որ ժամանակի առումով էլ պարզապես չեմ հասցնի, ինչպես նաև իրավունք էլ չունեմ նկարահանվել այլ սերաիլներում, քանի որ հեռուստատեսության հետ ունեմ կնքած պայմանագիր, իսկ հետագայում էլ մի քանի նախագծեր կան, որոնց մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ դրանք դեռ իրականացման ճանապարհին են»:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին