▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ինչը հրապարակվել է թշնամի պետության լրատվական կայքերով։

Նազենի Հովհաննիսյանը տեղադրել է այդ հրապարակման լուսանկարը, որին կից գրել է․ «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ ու ես ապրելու եմ էնքան, որ դա տեսնեմ։ Երիցս անիծվեն դավաճանները՝ ղեկավարներից մինչեւ նրանց մանկլավիկներ, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին