ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հոկտեմբերի 20-ին ի՞նչ առաջարկ է արվել ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին։

«Երբ հայկական կողմը տեսել է, որ իրավիճակը ծանր է, համաձայնել է 7 շրջանի վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին: Դա է եղել պատմությունը: Հայկական կողմը Շուշին հանձնելն անընդունելի է համարել և որոշել է պայքարը շարունակել` մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում:
Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու համար: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», - ասաց ԱԺ փոխխոսնակը:


