▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում զոհվել է Պողոս Մելիքյանը

Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում արիաբար զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի աշխատակից, մեր քոլեջի շրջանավարտ Պողոս Մելիքյանը։

Պողոսը ռազմաճակատ էր մեկնել որպես բուժակ՝ պատերազմը սկելուց անմիջապես հետո։ Նրա մանկության և մարտական ընկեր Սարգիս Սարգսյանը, խեղդելով արցունքները, հիշում է ընկերոջ անձնվեր հայրենասիրությունն ու հավասարապես զինվոր և բուժաշխատող լինելու նվիրումը «Պողոսը վիրավորներին տեղավորել է մեքենայում, որի վարորդը զոհվելէ թշնամու կրակից, վիրավորներին հաջողվել է դուրս բերել շրջվող մեքենայից, Պողոսը թշնամուն դիմադրություն է ցույց տվել, ցավոք ուժերն անհավասար էին, ինչի արդյունքում նա արդեն մեզ հետ շարքերում չէ»։

Խոնարհում քաջարի մարտիկի և բուժաշխատողի սխրանքին, հավերժ փառք նրա հիշատակին․․․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին