Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատելով Ադրբեջանի իշխանական սազանդարների հայտարարություններից՝ Էրդողանի՝ մայիսի կեսերին Շուշի սպասվող այցի ժամանակ հայտարարվելու է առաջիկայում Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացման մասին։

Ադրբեջանցիները հասկանում են, որ Արցախից բռնազավթված տարածքներն իրենց վերահսկողության տակ պահել կարողանալու համար պետք է բավարարեն Թուրքիայի ախորժակը և չխոչընդոտեն թուրքերին հնարավորինս արագ Արցախ խցկվելու գործում»։


