▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը. ԿԽՄԿ

Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով կան քաղաքացիական վիրավորներ

Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր և վիրավորներ

Խոսել եմ թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ. վիրահատության. . .

Վիվառո ընկերությունը հայտարարություն է տարածել

Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է․ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Ալիևյան ռեժիմի հերթական կեղծիքը

Հայկական կողմին են փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողի մարմիններ և վերադարձվել է մեկ քաղաքացիական անձ

Թուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են հայրենիք

Ադրբեջանը խախտում է հրադադարը, երբ իր հազարավոր դիակներն արդեն փտում են առաջնագծում. նա թքած. . .

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից

Ադրբեջանական դիակներ. ՊԲ տեսանյութ է հրապարակել

Մա’մ, այս անգամ պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը. զոհված զինծառայողի վերջին խոսքերը՝ մոր հետ խոսելիս

Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վազգեն Մանուկյանի կոչի մասին

Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Հայ հրետանավորները դիպուկ կրակով խոցում են ադրբեջանական կողմի «Սմերչը». նոր տեսանյութ

Ժնևում նախատեսված Մնացականյան-Բայրամով հանդիպումը հետաձգվել է․ ՌԻԱ Նովոստի

Գրառումների հեղինակներ` երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով. Սենոր Հասրաթյան

Արցախում զոհվել է «Ոսկե դպրոցի» դերասաններից Գևորգ Ջավաղյանը

Հողը, որի վրա իմ նման մայրերի զավակների արյունն է թափվել, եկեք ատամներով պահենք. զոհված Արմանի. . .

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել

Եվրոմիությունը դատապարտել է Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածները

Ավագ լեյտենանտը ոչնչացրել է հակառակորդի 6 ԱԹՍ. նորօրյա հերոսներ

Թշնամական ուժերը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները

Ես չեմ խնդրել հայուհի լինել. իմ բախտը պարզապես բերել է. Քիմ Քարդաշյան

Հաստատվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք. մահացել է 29 մարդ

Եվս 51 անմահացած․․․ՊԲ-ն անուններ է հրապարակել

Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան

ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» անօդաչուն

Ֆրանսիայում հայերի վրա մուրճով հարձակված թուրքը կպատժվի 10 տարի ազատազրկմամբ

Փաշինյանը հաստատում է՝ ռուս սահմանապահները տեղակայվել են նաև ՀՀ սահմանի հարավ-արևելյան և. . .

Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ

Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին.. . .

ՄԻՊ Արման Թաթոյանը քննադատել է Բաթոյանի ղեկավարած նախարարության գործելաոճը

Ալիևը հայտարարել է, թե ինչ պայմաններ են ներկայացնելու Ժնևում

Հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը. Տիգրան Հեքեքյան

Հայկական ԶՈւ հետքաշման հատվածներում ադրբեջանցիները ստեղծել են ահաբեկիչների բազաներ. ՊԲ

Ադրբեջանական բնակավայրերի բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, . . .

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի. . .

Կարդում ենք, մոռանում և հանգիստ գնում առաջ. Գոհար Աբաջյան

էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ. Նաիրա Զոհրաբյան

«Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին».. . .

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են. . .

Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ

Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է

Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա` Փաշինյանի հետ բանակցելու

Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է` արտասովոր էին...

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«...ապրում ենք զուգահեռ իրականություններում.արթնանանում եմ ասես թմբիրից`քուն հիշեցնող ու հասկանում, որ երազ չէր:

Ներկա շարունակական ու անավարտ կյանքերի իրականություն է:

Զուգահեռ իրականություն:

Կասկադով անցան երկու գեղեցկուհիներ, հետները փոքր` մի բռաչափ շուն... սպիտակ շքեղ վերարկուով` փայլուն ճարմանդով: Խեղճ շունն ի՞նչ իմանա, որ ես խեղդվում եմ ցավից...

Փարպեցու մոտ`երկու հարբեցող. հաջող ավար ունեին, մի մեծ շիշ օղի: Պատերազմը պատերազմ , բայց իրենց էդ մայթը միշտ պիտի զբաղված լինի իրենց անատամ ու հարբած էությամբ:

Սուրբ Անանիայի Մատուռի բակի նստարանին պառկած, մի ծանրագույն շեղված` գոռալով «երգում» էր, հետո հայհոյում... աշխարհն իրենն է, հոգին` հիվանդ( ոչ զգում է, ոչ հասկանում...

Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ...հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է:

Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված...ընկերոջն են գտել...հերոսացած:

Իմ վերևի հարկում ապրել է Հերոս:

Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս`նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած...

Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից էլ՛ ավելի զսպված` հայրը:

իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներումն հայցելով...

Ես էլ... միայն կարողացա ասել կներես:

Ցավակցում եմ:

Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած:

Էլ չի բաժանվում...

ցավամեջ

Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված,

թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր Երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս:

Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է արտասովոր էին...

Կներես եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել...

Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք Ապրելով:

Սամվելը. ծնվեց, ապրեց,երազեց... օգոստոսի 3- ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ:

Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր:

Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են:

Լույս են:

Լույսը միշտ է հաղթում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին