▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Արտաշատում․ տղամարդը հիվանդանոցում մահացել է․ նրա եղբայրն էլ` կոտրել է սպանողի հոր մեքենան

Այսօր, սեպտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը,  ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։

Ժամը 06։30-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում ձեռնարկելով ճիշտ և օպերատիվ գործողություններ, պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և ով է Ա․ Գասպարյանին դանակահարել, ու թարմ հետքերով հայտնաբերում են կասկածյալին։

Նա Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանն է, ով բերման է ենթարկվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Արտաշատի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տածաքում հայտնաբերվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր։ Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել է սպանվածի եղբայրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին