Galatv.am-ի տեղեկացմամբ` այս պահին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին դրված է ուղիղ մայրուղու կենտրոնում: Սևան-Երևան գլխավոր ճանապարհը փակված է: Զինվորի ծնողները անդրդվելի են: Նրանք ամեն կերպ փորձում են զինծառայողի դին տեղափոխել Երեւան՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, քանի որ գտնում են, որ սպանությունը ամենաթողության արդյունք է: ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել տեղում աշխատող լրատվամիջոցներին, բացատրել, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ՝ միջանձնային հարաբերության խախտման արդյունքում:
Վիճակն այս պահին էլ լարված է: Սպանված զինծառայողի մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: