▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառնացել է երեխային ցած նետել՝ խոչընդոտելով ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Օգոստոսի 12-ին, ժամը 15։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր այդ պատշգամբի ապամոնտաժմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին