▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառնում էր սպանել բոլորիս. 3 դուստրերի կողմից դաժանաբար սպանված Խաչատուրյանի նախկին կնոջ հարցազրույցը

Օրերս Մոսկվայում 3 դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի կինը զարհուրելի դեպքից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին: Նա պատմել է, որ ամուսինն իրեն արգելել էր հանդիպել դուստրերին:

2 августа 2018 года, мать сестер Хачатурян Аурелия Дундук перед избранием меры пресечения дочерям, обвиняемым в жестоком убийстве своего отца, у здания Останкинского суда. ФОТО Вячеслав Прокофьев/ТАСС

«Ես նրանց որպիսության մասին տեղեկանում էի Միշայի քույրերից, աղջիկներիս ընկերուհիներից: Նա անընդհատ հետևում էր երեխաների ամեն քայլին: Երբեմն, երբ Միշան տանը չէր լինում, նրանք շան հետ զբոսնելու պատրվակով տնից դուրս էին գալիս ու ինձ հետ հանդիպման գալիս: Բայց նրանք չէին պատմում, թե տանն իրականում ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ իմանայի, մի բան կմտածեի: Բայց աղջիկներս խղճում էին ինձ ու ոչինչ չէին պատմում»,-նշել է կինը:



Կնոջ խոսքով՝ Խաչատուրյանի հետ ապրելու տարիներին մշտապես բռնության է ենթարկվել նրա կողմից: Նրանք միասին են ապրել 20 տարի: Խաչատուրյանը սկսել է կնոջը ծեծել առաջնեկի  ծնվելուց հետո: Դրան ակնատես են եղել տղամարդու մայրն ու քույրերը: Ամուսնանալուց հետո նա 5 տարի կնոջը թույլ չի տվել բնակարանից դուրս գալ:

«Երեխաներիս զբոսնելու կամ մանկապարտեզ տանելու իրավունք ունեին միայն նրա քույրերը: Իսկ ես անգամ հեռախոսով չէի կարող խոսել առանց նրա թույլտվության: Նա սպառնում էր, որ կսպանի բոլորիս. «Կտանեմ ձեզ անտառ, կսպանեմ ու ոչ ոք չի իմանա»,-պատմել է կինը:

Խաչատուրյանն իրենց առաջնեկին՝ Սերգեյին, տնից դուրս էր վռնդել, երբ նա դեռևս 16 տարեկան էր, քանի որ կասկածում էր, որ տղան իրենը չէ, մշտապես դաժանաբար ծեծում էր նրան ու մի անգամ նույնիսկ ատրճանակով կրակել էր ոտքին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Մոսկվայում: Ընտանիքի երեք ՝17, 18 և 19 տարեկան աղջիկները դանակի 40 հարվածով սպանել են իրենց հորը: Նրանք խոստովանել են, որ վաղուց են ցանկացել սպանել նրան, սակայն մի քանի օրվա ընթացքում են պլանավորել սպանությունը. «Մենք ատում էինք նրան ու միայն մի բան էինք ուզում, որ նա կորչի կամ երբեք ճանաչած չլինեինք նրան։ Լավ կլիներ, որ նա գնար ու երբեք տուն չվերադառնար»,- պատմել է Անգելինան՝ պնդելով, որ հայրն իրենց ստրուկի պես է վերաբերվել, մշտապես ծեծել է և սպառնացել, որ կսպանի:

Կարդացեք նաև՝ Ատում էինք նրան. հորը դաժանաբար սպանած հայ քույրերը պատմել են իրենց ստրկական կյանքի և կրած տանջանքների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին